ՀԱՊԿ առաքելությունն ուսումնասիրում է Սյունիքում ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքները

Այսօր Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Ա.Բուդաղյանի հետ Սյունիքի մարզում ընդունեցինք Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: 

 

 

 


 

 

 


«Վերջինիս ղեկավարած պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 12-ին սկսված, ՀՀ սահմանների և բնակավայրերի վրա ադրբեջանական զինուժի հարձակման և դրա հետևանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ 

Ա.Սիդորովը և իր ղեկավարած դիտորդական խումբը հրավիրվել են նաև Գորիս համայնքի Ակներ գյուղ, տեղում ուսումնասիրել հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տունը, որը խաղաղ բնակավայրերի վրա հարձակման բազմաթիվ ապացույցներից մեկն է»,- գրել է նա։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ