Մենք մեր ձեռքերը ծալած չենք նստի. Չինաստանը՝ Ուկրաինայի հակամարտության մասին

Չինաստանը չի պատրաստվում անգործ մնալ ուկրաինական հակամարտության ժամանակ, սակայն դա չի նպաստի էսկալացիային: Այս մասին գրում է Life. ru-ն: Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
 

«Չինաստանը ձեռքերը ծալած չի նստի ու կրակի վրա յուղ չի լցնի»,- նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի ԱԳՆ կայքը։
 

Վան Ին նաև հավելել է, որ Պեկինը կշարունակի հավատարիմ մնալ իր դերին։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ չինական կողմը աջակցում է Եվրամիության ջանքերին՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները խթանելու հարցում։

Քաղաքականություն

Պատահարներ