Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ զինկոմիսարիատ ներկայանալուց հրաժարվելը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել որդու՝ Նիկոլայի դիրքորոշումը երկրում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո զինկոմիսարիատում չներկայանալու դիրքորոշումը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

 

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է որդու և դատապարտյալ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Դմիտրի Նիզովցևի զրույցի մասին, ով ներկայացել է որպես զինկոմիսարիատի աշխատակից։ Միաժամանակ նա նշել է, որ չի դիտել հրապարակված հատվածը, որում իբր Նիկոլայ Պեսկովը հրաժարվել է այցելել զինկոմիսարիատ և հայտարարել, որ պատրաստ է հարցը լուծել «այլ մակարդակով»։ 

 

Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «այդ քաղաքացիները երբեք չեն տեղադրել զրույցի ամբողջական տեքստը» և հրաժարվել է մեկնաբանություններից։

 

«Ոչ, չեմ ուզում։ Սա վերաբերում է որդուս, ուստի ես պարտավոր չեմ»,- ասել է Պեսկովը։ 

 

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, ծրագրում են զորակոչել 300 հազար մարդ։

 

Իր հերթին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ մասնակի զորահավաքը չի ազդի մոբիլիզացիոն ռեսուրսի 99%-ի վրա, կզորակոչվեն միայն նրանք, ովքեր ծառայել են և ունեն պահանջված զինվորական հաշվառման մասնագիտություն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պատգամավորները վերապահումներ չեն ունենա, և բոլոր խորհրդարանականները, ովքեր կբավարարեն մասնակի մոբիլիզացիայի պահանջները, «պետք է օգնեն՝ մասնակցելով հատուկ ռազմական գործողության»։

 

Քաղաքականություն

Պատահարներ