Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 88 զոհ

Սիրիայի Տարտուս նահանգի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 88-ի։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

 

Նշվում է, որ հիվանդանոցում շարունակում են բուժօգնություն ստանալ 14 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծանր է։

 

Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհվածի և 20 ողջ մնացածների մասին, որոնք տեղափոխվել էին Տարտուս քաղաքի հիվանդանոցներից մեկը։

Նավում, որն այս շաբաթվա սկզբին Լիբանանից է մեկնել, եղել են Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիներ, ինչպես նաև անձինք, որոնց քաղաքացիությունը դեռ պարզված չէ։

 

Փրկվածներից մեկի խոսքով` նավում եղել է մոտ 150 մարդ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ