Թուրքիայի ՊՆ-ն՝ հացահատիկով բեռնված նավերի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Է Ուկրաինայի նավահանգիստներից պարենով բեռնված հերթական վեց բեռնանավերի դուրս գալու մասին: 
«Հացահատիկի արտահանումը, ինչպես և ծրագրվում էր, շարունակվում է անվտանգ հիմքերով: Ուկրաինայի նավահանգիստներից դուրս են եկել պարենով բեռնված հերթական վեց բեռնանավերը»,-ասվում է Twitter-ում նախարարության հաղորդագրության մեջ։ 
Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։ 

Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ։ 
Երկրորդը հստակեցնում է ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։ Սակայն, ինչպես նշում է Մոսկվան, ՌԴ-ից արտահանման մասով գործարքը դեռ չի աշխատում։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ