Ես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավորություն չեմ տեսնում. Աղազարյան

Երբ իշխանությունն առաջ է քաշում խաղաղության օրակարգը, իսկ ընդդիմությունն իր հսկայական ռեսուրսներով դեմ է դուրս գալիս եւ ուզում է իշխանություններին հեռացնել ու չի ստանում անհրաժեշտ աջակցություն, դա ապացուցում է, որ հասարակությունը համախմբված է իշխող ուժի օրակարգի շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

 

«Բա էլ միասնականությունը ոնց է լինում, ոնց կարող է այս կամ այն հարցի շուրջ բոլորն ունենան նույն տեսակետն ու կարծիքը: Դա բացառված է: Միասնականությունը այդ կարծիքների բազմազանության մեջ ծնվում է այն, որը ճնշող մեծամասնության համար ընդունելի է: Շատերին դուր չի գալիս իմ վարած քաղաքականությունը, շատերը մեր թիմի գործողություններում լիքը սխալներ են տեսնում, բայց միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը կանգնած է այն գծի կողքը, որը մենք իրականացնում ենք,-ասաց նա:

 

Աղազարյանը հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսնում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն. «Որովհետեւ այդ պայմանագրի մեջ առաջին կետը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը մտել է մեր սուվերեն տարածք, եթե այս խնդիրը չլուծվի, մենք ո՞նց կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել»:

Քաղաքականություն

Պատահարներ