ՀԱՊԿ-ն հայտնել է, թե ինչու չեն հանդիպել Զասն ու Փաշինյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա այնտեղ էր առաքելությամբ, քանի որ Փաշինյանն այդ ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր։ ՀԱՊԿ-ն այսպես է մեկնաբանել այն, որ Հայաստանում եղած ժամանակ Զասը չի հանդիպել Փաշինյանին:
 

«Գլխավոր քարտուղարը չի շփվել Փաշինյանի հետ, քանի որ նա այդ ժամանակ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային»,- ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, գրում է РИА Новости-ն։
 

ՀԱՊԿ առաքելությունն այցելել է Հայաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարների հետ։ Նաև առաքելության անդամները, այդ թվում՝ Զասը, այցելել են Հայաստանի և Ադրբեջանի սահման:

Քաղաքականություն

Պատահարներ