ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնությունը

ԱՄՆ Սենատը քվեարկել է ժամանակավոր բյուջեի օգտին, որը ներառում է նաև Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նշվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել վերջին պահին՝ միջանկյալ բյուջեով ֆինանսավորելով դաշնային կառավարության գործունեությունը մինչև դեկտեմբերի 16-ը, այդ թվում՝ 12,3 մլրդ դոլարի ռազմական և տնտեսական օգնությունը Ուկրաինային:

ԱՄՆ ֆինանսական տարին ավարտվում է սեպտեմբերի 30-ին, և եթե բյուջեն մինչ այդ օրը չընդունվեր, կառավարությունը պետք է դադարեցներ իր գործունեությունը, դա բազմիցս տեղի է ունեցել վերջին տարիներին (վերջին անգամ՝ 2018 թվականին) , գրում է լրատվական ծառայությունը թելեգրամյան ալիքում

 

Հաղորդվում է, որ բյուջեն դեռ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, սակայն ամերիկյան լրատվամիջոցներն այնտեղ ուշացումներ չեն ակնկալում։

Բյուջեն ընդգրկում է միայն մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը, օրենսդիրները դեռ չեն կարողացել ավելի երկար ժամանակով բյուջե կազմել: Այն նախատեսում է Ուկրաինային 12,3 միլիարդ դոլարի նոր ռազմական և տնտեսական օգնություն, ինչպես նաև թույլ է տալիս Բայդենի վարչակազմին պահեստներից մինչև 3,7 միլիարդ դոլարի զենքի ավելցուկ փոխանցել Ուկրաինա:

ԱՄՆ ռազմական օգնության վերջին փաթեթներում հաճախ գումար է հատկացվել ոչ թե պատրաստի զենքի և տեխնիկայի մատակարարումների, այլ արտադրողների պատվերների համար, ինչը կարող է վկայել այն մասին, որ Պենտագոնն այլևս չունի զենքի շատ տեսակների ավելցուկ։
 

Մասնավորապես, HIMARS-ի 16 միավոր Ուկրաինային փոխանցելուց հետո նախօրեին ԱՄՆ ռազմական գերատեսչությունը գումար է հատկացրել միայն այս համալիրի լրացուցիչ միավորների պատվերների համար։

Քաղաքականություն

Պատահարներ