ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտե՞ղ է Ջեքին. Բայդենը փորձել է գտնել օգոստոսին մահացած պաշտոնյային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սովի թեմայով համաժողովի ժամանակ փորձել է գտնել Ինդիանա նահանգի կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, ով մահացել էր օգոստոսին ավտովթարից՝ կարծես մոռանալով, որ նա մահացել է, հայտնում է Reuters-ը։

 

Բայդենը շնորհակալություն է հայտնել համաժողովի մյուս կազմակերպիչներին, ապա հարցրել. «Ջեքի, դու այստե՞ղ ես: Որտե՞ղ է Ջեքին»:

Վալորսկին Կոնգրեսում համաժողովի ֆինանսավորման օրինագծի չորս հովանավորներից մեկն էր: Նա մահացել էր երկու աշխատակցի հետ օգոստոսի սկզբին:

Բայդենը շրջանցել է այս հարցը՝ առանց ուղղումների։

 

 Վալորսկու մահից հետո Սպիտակ տունը հրապարակել էր Բայդենի հայտարարությունը, որում ասվում էր, որ նա եւ նրա կինը՝ Ջիլը, «ցնցված եւ վճտացած են» նրա հանկարծակի մահից։

Քաղաքականություն

Պատահարներ