ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում. Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Զելենսկու հայտի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինքին արագ միանալու հայտ նախապատրաստելու մասին: 

 

Նա մասնավորապես ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու Է Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու վրա:
 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում:
 

«ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։ Մենք դա ցույց ենք տվել վերջին տարիներին … Անդամակցության մասին որոշումն ընդունվում է բոլոր 30 դաշնակիցների կողմից միաձայն։ Մեր նպատակն այժմ Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելն է, որ օգնենք նրան պաշտպանվել ռուսական ներխուժումից։ Այժմ հենց դա է դաշինքի գլխավոր խնդիրը», – ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցին։

Քաղաքականություն

Պատահարներ