«Նմաններին խորհուրդ եմ տալիս հագնել կիսաշրջազգեստներ». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խորհուրդ է տվել Ռուսաստանից մեկնողներին կիսաշրջազգեստ հագնել եւ կանանց անուններով անվանափոխվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր դժվար պահին իրենց հայրենիքը թողնում, մեկնում են արտասահման։ Նմաններին խորհուրդ եմ տալիս հագնել կիսաշրջազգեստներ եւ փոխել անունները կանանց անուններով: Չնայած նույնիսկ կանայք մեր պատմության մեջ քաջություն են ունեցել տղամարդկանց հետ հավասար պայքարել մինչև վերջ», - ասել է Կադիրովը ելույթի ժամանակ։


Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ երկրում հայտարարված է միայն մասնակի մոբիլիզացիա, բայց դա էլ բավական է, որպեսզի յուրաքանչյուր մարդ կատարի իր պարտքը եւ ինքն առաջարկի մարտական օգտակար հմտություններ:

Քաղաքականություն

Պատահարներ