Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է վաճառել Ռոնալդուին. որքան գին է սահմանվել

 Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ Մանկունիացիները պատրաստ են 37-ամյա ֆուտբոլիստին վաճառել 11 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ռոնալդուի տրանսֆերն ամերիկյան «Ինտեր Մայամիին» վաճառելու մասին է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բեքհեմի թիմը պորտուգալացուն պատրաստ է մեկ մրցաշրջանի համար 34 մլն եվրո աշխատավարձ վճարել։

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ ՄՅՈՒ-ից, թեև եվրոպական ակումբները հետաքրքրված չեն նրա ծառայություններով։ Այդ իսկ պատճառով Ռոնալդուն նաև այլ մայրցամաքներից է տարբերակներ դիտարկում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 9 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Քաղաքականություն

Պատահարներ