«Նախատեսում են փակել Բրյուսովի անվան պետական համալսարանը». ահազանգ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը», - գրել է Հակոբյանը:

 

Auroranews.am-ը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարի հետ` պարզելու` որքանով է տարածվող տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն մեր զանգերը դեռևս անպատասխան են:

Քաղաքականություն

Պատահարներ