Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ 


Հոկտեմբերի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: 
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրությունում: 


Երևանում կարճատև անձև կգա երեկոյան ժամերին։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի 20-22, գիշերը` 9-11 աստիճան տաքության սահմանում։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ