Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան, հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, այսօր առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

 

Երևան քաղաքում այսօր երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ն անձրևային կլինի: Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն

Պատահարներ