Ամերիկացիներն իրենց խոսքում ու պահվածքում հակասական են․ Իրանի արտգործնախարար

Ամերիկացիները շտապում են Իրանի հետ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հաստատելով, որ Թեհրանը Վաշինգտոնից երեք օր առաջ նոր ուղերձ է ստացել։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

 

Մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն օրակարգից դուրս են, Իրանի նախարարը, Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է՝«Ամերիկացիներն իրենց խոսքում ու պահվածքում հակասական են, և նրանք ձգտում են համաձայնության գալ իրենց ուղերձով»։

 

«Երեք օր առաջ մենք հաղորդագրություն ստացանք ԱՄՆ-ից, և նրանց ասացին, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ՄԱԳԱՏԷ-ի մեղադրանքները պետք է հանվեն, և մենք պատրաստ չենք համաձայնագիր կնքել»,- ասել է նախարարը։

 

Քննադատելով ամերիկացիների հակասական պահվածքն ու հայտարարությունները՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ ամերիկացիները շարունակում են հաղորդագրություններ փոխանակել Իրանի հետ, սակայն փորձում են երկրում իրադարձություններ հրահրել։

 

«Նրանք ցանկանում են քաղաքական ճնշում գործադրել Իրանի վրա՝ բանակցություններում փոխզիջման հասնելու համար»,- հավելել է նա։

 

«Մենք զիջումների չենք գնա ամերիկյան կողմին և կշարժվենք տրամաբանության և համաձայնության շրջանակում, որը հարգում է Իսլամական Հանրապետության կարմիր գծերը, բայց միևնույն ժամանակ մենք երբեք չենք լքում բանակցությունների սեղանը»,- ընդգծել է Ամիր Աբդոլլահյանը։

Նրա խոսքով, վերջին օրերին ամերիկյան կողմի հրապարակային դիրքորոշումները տարբերվում են դրանց ներքին օգտագործման պատճառով։

Քաղաքականություն