Ջոնսոնը պատրաստ է կրկին պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։

«Պահպանողական» կուսակցության պատգամավոր Ջեյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարին։

 

Նա հավելել է, որ այժմ նախկին վարչապետը վերադառնում է արձակուրդից, որն անցկացնում էր Կարիբյան ծովում։

 

Քաղաքականություն