Որքա՞ն է մոբիլիզացվածների թիվը Ռուսաստանում

Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Պետդումայից։ 

 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մասնակի զորահավաքը կավարտվի երկու շաբաթից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ այն շրջաններում, որտեղ զորահավաքի հետ կապված առաջադրանքները կատարվել են, զորահավաքային գործընթացը դադարեցվել է։

Քաղաքականություն

Պատահարներ