ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում փոքր շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, կան զոհեր

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելիտան վրա, բոլոր ուղեւորները զոհվել են, տան բնակիչները չեն տուժել, հայտնում է տեղի վարչակազմը։


«Կինա օդանավակայանի մոտ ինքնաթիռն ընկել  է բնակելիտան վրա, որտեղ ընտանիք է ապրել։  Բնակիչների մեջ տուժածներ չկան, ցավոք, բոլոր ուղեւորները մահացել են»,- ասվում է քաղաքապետարանի սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։


Բացի այդ, վարչակազմը նշել է, որ միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):

 

 

Քաղաքականություն