Փոստանջյանին բերման են ենթարկել. Փաշինյանը գտնվել է շենքում․ «Հրապարակ»

Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Նիկոլը եկել էր Հատուկ քննչական ծառայություն, այդտեղից են ինձ բերման ենթարկել, ես հենց հիմա խոսում եմ ոստիկանությունից: Դուրս գամ ոստիկանությունից, մանրամասները կհայտնեմ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը:

 

Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ  Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել:

 

Քաղաքականություն

Պատահարներ