Այս տարի գլխավոր տոնածառն ավելի շուտ կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի կենտրոնական տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկելու։

 

«Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- հայտնում են քաղաքապետարանից։։

Քաղաքականություն

Պատահարներ