Մասկն աշխատանքից ազատել է Twitter-ի անձնակազմից որոշ անձանց

Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին, որոնք լքել են ընկերության գլխամասային գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում։ Տեղեկատվությունը հայտնում է Forbes-ը։

Այս ամենից զատ, Մասկն աշխատանքից ազատել է ընկերության իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության հարցերով պատասխանատու բաժնի ղեկավար Վիջայ Գադեին և գլխավոր խորհրդական Շոն Էգգեթին: Թոփ մենեջերներին շտապ դուրս են ուղեկցել գլխամասային գրասենյակից:

Մասկը նշել է, որ հույս ունի սոցիալական ցանցը դարձնել «ամենահարգված գովազդային հարթակը»:
 

Հիշեցնենք` ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Մասկը նախատեսում է աշխատանքից հեռացնել ընկերության անձնակազմի 75%-ին։ Ավելի ուշ սոցցանցի ղեկավարությունը նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ խնդրելով չհավատալ այդ լուրերին։

Քաղաքականություն

Պատահարներ