Վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը․ Ucom

«Հարգելի՛ բաժանորդներ,

Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը։ Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունից։ 

Քաղաքականություն

Պատահարներ