ՌԴ-ն արգելել է իր սահմաններից դուրս բեռնված նավերի անցումը Կերչի նեղուցով դեպի Ազովի ծով

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությանը կից ծովային գործերի գլխավոր տնօրինությունը հայտնել է, որ Ռուսաստանն արգելել է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս բեռնված նավերի անցումը Կերչի նեղուցով դեպի Ազովի ծով։ 


«Ըստ պաշտոնական ծանուցման, որը մենք ստացել ենք Ռուսաստանի Դաշնության ծովային վարչությունից, Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս բեռնված նավերի անցումը դեպի հյուսիս Կերչի նեղուցով, որն ապահովում է անցում դեպի Ազովի ծով, արգելված է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունից։

 

Սահմանափակումների պատճառները չեն նշվում։ Ռուսական կողմից նույնպես պաշտոնական հաստատում չի եղել։

Քաղաքականություն