Իրանում հայտնի դերասանուհիներ են ձերբակալվել հիջաբները հանելու պատճառով

Իրանը ձերբակալել է երկու հայտնի դերասանուհիների, ովքեր համերաշխություն են հայտնել երկրի բողոքի շարժմանն ու հրապարակայնորեն հանել գլխաշորերը։  Այդ մասին գրում են պետական ​​լրատվամիջոցները։

 

ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հենգամե Ղազիանին և Քաթայուն Ռիահին ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանց կանչել են դատախազություն՝ հետաքննելու սոցիալական ցանցերում նրանց «սադրիչ» գրառումները։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Իրանի հոգևոր ղեկավարությունը ցնցվել է ավելի քան երկու ամիս շարունակվող ցույցերի պատճառով, որոնք սկսվել են Թեհրանի փոխոստիկանության կողմից ձերբակալված քրդական ծագումով 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո:

 

Իսլամական Հանրապետության իշխանությունները ցույցերը անվանում են «անկարգություններ» և մեղադրում են երկրի արևմտյան թշնամիներին դրանց սնուցելու մեջ։

 

Ղազիանին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հանում է հիջաբը։ 

 

«Միգուցե սա լինի իմ վերջին գրառումը»,- գրել է նա։

Քաղաքականություն