Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել` ձյան առատ տեղումների պատճառով

 Ձյան առատ տեղումների պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Նյու Յորք նահանգում։ Տեղեկությունը հայտնում է The Washington Times-ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

 

Բայդենը նաև կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել տարերքի դեմ պայքարելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորք նահանգի արևմտյան հատվածում մեկ օրում տեղացել է մոտ 2 մետր ձյուն։ Դա պատմական բացարձակ ռեկորդ է, որը կաթվածահար է արել թաղամասերի կյանքը: 280 մարդու համար պահանջվել է շտապօգնության ծառայությունների օգնությունը։

Անցած գիշեր վեց նահանգներում ապրող մոտ 9 միլիոն մարդ ստացել է եղանակային խիստ պայմանների վերաբերյալ նախազգուշացում: Վիսկոնսինի և Միչիգանի որոշ հատվածներում տեղացել է ավելի քան երկու ֆուտ ձյուն: Տեղումները չեն դադարում։

Քաղաքականություն