Wildberries-ը Adidas ապրանքանիշի կեղծված սպորտային կոշիկներ է վաճառել

 Wildberries-ին սպառնում է ապրանքների ինքնարժեքի հնգապատիկի չափով տուգանք՝ Adidas ապրանքանիշի կեղծված սպորտային կոշիկներ վաճառելու համար: Այս մասին գրում է Mash Telegram ալիքը։
 

 Ոստիկանությունը Wildberries-ից Adidas ապրանքանիշով ապրանքների թեստային գնում է կատարել և ուղարկել փորձաքննության։ «Փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջ տեսականին կրկնօրինակ է՝ ապօրինի կիրառված ապրանքային նշանով», - գրել է լրատվականը: Նյութում հստակեցվում է, որ Wildberries-ում ներկայացված 850 զույգ Adidas սպորտային կոշիկներից 650-ը կեղծ են եղել։

Քաղաքականություն