Ալիևը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ստրուկը․ Ադրբեջանի ղեկավարը կրկին բարբաջում է

Թուրքիայի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը անհամարժեքության նշան է, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

 

«Հայ հասարակության երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկում Հայաստանի նախկին նախագահ Սերժիկ (Սերժ) Սարգսյանն ասել է. «Մենք ազատագրել ենք Ղարաբաղը, և դուք կազատագրեք Հայաստանի պատմական հողերը, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում»»,- ասել է Հայաստանի նախկին ղեկավարը։ 

 

Ալիևն ընդգծել է, որ բոլոր պետությունները դիտարկում են Թուրքիան։

 

«Նույնիսկ Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի են առնում ահաբեկիչներին ապաստան տրամադրելու հարցում Թուրքիայի օրինական պահանջները։ Իսկ Ռուսաստանի այս փոքրիկ, խեղճ, կախյալ դաշնակիցը, ես կասեի՝ Ռուսաստանի ստրուկը, հայտարարում է, որ մի օր գրավելու են թուրքական տարածքները։ Սա թունավորված գիտակցության վկայություն է»,- հավելել է ագրեսորը։ 

Քաղաքականություն

Պատահարներ