Գերմանիան արգելել է Լեհաստանին Patriot համակարգեր մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն արգելել է Լեհաստանին Ուկրաինային փոխանցել Patriot զենիթահրթիռային համակարգը (SAM), հայտնում է Reuters-ը։ 

 

«Այդ համալիրները ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մաս են կազմում: Սա նշանակում է, որ դրանք նախատեսված են միայն ՆԱՏՕ-ի տարածքում տեղակայվելու համար»,- ասել է նա: 

 

Նա ընդգծել է, որ դաշինքի անդամ չհանդիսացող երկրների տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը պետք է քննարկվի կազմակերպության բոլոր անդամների կողմից։

Քաղաքականություն

Պատահարներ