Իրանից ասել են` քանի երկիր է ներգրավված երկրում տեղի ունեցող անկարգություններին

Իրանը հայտնել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին ներգրավված է 47 երկիր։ Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամը նշել է. 

 

«Վերջին անկարգություններին ակտիվորեն մասնակցել են 47 երկիր և 11 հետախուզական գործակալություն։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Նաև լրտեսական ծառայություններն են օգտագործել իրենց ամբողջ ուժն Իրանի դեմ։ Կիբերտարածքում ավելի քան մեկ միլիոն կոչ է արվել հանրահավաքների, և եթե ամեն զանգի դիմաց մեկ հոգի դուրս գա փողոց, ապա բողոքի ակցիաներին կներգրավվի մեկ միլիոն մարդ, բայց ի վերջո այդ իրադարձություններին մասնակցել է 130 հազար մարդ ամբողջ երկրում»։ 

 

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ը պնդում է, որ Իրանում «լիարժեք մարդասիրական ճգնաժամ է»։ 

 

«Ուժի անհարկի և անհամաչափ կիրառմանը պետք է վերջ տրվի։ Հին մեթոդներն ու պաշարված ամրոցի հոգեբանությունը չեն կարող արդարացում հանդիսանալ նման գործողությունների համար», - հայտարարել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը՝ պնդելով, որ ամենահամեստ հաշվարկներով բողոքի ալիքի մեկնարկից ի վեր Իրանում 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ 40 երեխա։

Քաղաքականություն

Պատահարներ