Ստոլտենբերգն ասել է` որն է այս պահին գերնպատակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ներկայիս պահին գերնպատակը Կիևին օգնելն է, հարկ է ամեն բան անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ վարած պատերազմում:

 

«Մենք պետք է անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրենք Ուկրաինային, երաշխավորենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհաղթի այս պատերազմում», - ասել է Ստոլտենբերգը:

 

Ըստ նրա` պետք է ամեն բան անել, որ Ուկրաինան ազատագրի ռուսների կողմից զավթված տարածքները և խաղաղության հասնի որպես ինքնիշխան և անկախ պետություն: Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն, մասնավորապես, դաշինքի անդամ Գերմանիան, հակաօդային պաշտպանության արդյունավետ համակարգեր է փոխանցել ուկրաինացիներին:

 

Քաղաքականություն

Պատահարներ