ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Սաուդյան Արաբիայի մարզիչը ոգևորել թիմին, որից հետո ֆուտբոլիստները 8 րոպեում երկու գնդակ են խփել

Բացահայտվել է Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր «սենսացիոն գաղտնիքը»։ Միջազգային լրատվականները հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ընդմիջման ժամանակ կոշտ և ոգևորող ելույթ ունեցել Սաուդյան Արաբիայի մարզիչ Էրվե Ռենարը,  երբ հաշիվը 0։1 էր Արգենտինայի հետ հանդիպմանը: 

 

Նրա խելահեղ ելույթից հետո Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները ութ րոպեում երկու գնդակ են խփել հակառակորդի դարպասը և հաղթել խաղը։ Մարզիչ Էրվե Ռենարը փորձել է ֆուտբոլիստներին բացատրել, որ իրենք այստեղ գոլ խփելու համար են եկել, ոչ թե հեռախոսը վերցնելու եւ Մեսսիի հետ լուսանկարվելու։

 

 

 

Քաղաքականություն