Ալեն Սիմոնյանը՝ իր ընտանիքի անդամների վերաբերյալ տարածվող լուրերի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանի կողմից տարածված տեղեկատվությանը։

 

«Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արաժնի չեն, քանզի հենց իրենց անուն ազգանունուններն ինքին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ: Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և
Աստված ձեզ դատավոր»,-գրել է ԱԺ նախագահը:

 

Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տատը գտնվում է ծերանոցում և նրան այցելության է գնում Ալեն Սիմոնյանի մայրը՝ Ազգային ժողովի ծառայողական մեքենայով։ 

 

Տեղեկատվությանը կից Վարդան Ղուկասյանը հրապարակել է լուսանկարներ։ 

 

 

 

 

Քաղաքականություն