Միակ պատասխանատուն ես եմ․ Լուիս Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել երկրպագուներից ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության համար։ Իսպանացիները դուրս են մնացել մունդիալից․ «Ներողություն եմ խնդրում Իսպանիայի հավաքականի երկրպագուներից, քանի որ նրանք մեզ շատ լավ էին աջակցում, անհանգստանում էին մեզ համար։ Մենք անմնացորդ նվիրվեցինք։ Մեզ մնում է միայն շնորհավորել Մարոկկոյին։ Հիմա հարմար պահը չէ իմ ապագայի մասին խոսելու համար։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք և կքննարկենք իմ ապագան։ Այս պարտության ամբողջ պատասխանատուն ես եմ»,- ասել է Էնրիկեն։

 

 

Քաղաքականություն