ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը ոստիկանական ուժեր է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցի էկոակտիվիստների բողոքի ակցիայի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկաններ։ Ավելի վաղ այնտեղ էին եկել նաև Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները: 

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսպես կոչված «բնապահպան ցուցարարները» ծափահարություններով են դիմավորել իրավապահներին։

 

Ինչպես արդեն հայտնել էինք դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն