Մեծ Բրիտանիան կարտաքսի անօրինական ներգաղթյալներին. Սունակ

Լոնդոնն անհապաղ կարտաքսի բոլոր նրանց, ովքեր անօրինական մուտք են գործել Թագավորություն: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Համայնքների պալատում ելույթի ժամանակ Ռիշի Սունակն ասել է, որ անօրինական միգրանտները, որոնք հիմնականում Մեծ Բրիտանիա են մտնում Լա Մանշը նավով անցնելով, կզրկվեն արտաքսման համար բողոքներ ներկայացնելու հնարավորությունի, ինչպես նաև նրանք չեն կարողանա ստանալ բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն։
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է, որ իրավապահ մարմինները կկալանավորեն անօրինական միգրանտներին և «անմիջապես կվերադարձնեն նրանց հայրենիք կամ ապահով երկիր, որտեղ կքննարկվի նրանց ապաստանի հարցը»։

Քաղաքականություն