Միջանցքը զավթելու ցանկացած գործողություն միայն կթեժացնի Կովկասի քնած կրակը․ Իրանի խորհրդարանի պատգամավոր

Լաչինի միջանցքը փակելու Բաքվի կառավարության գործողությունները Ղարաբաղում հրադադարի բացահայտ խախտում են։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Արա Շավերդյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը։ 


«Այս միջանցքը փակելու և զավթելու ցանկացած գործողություն կոպիտ և վտանգավոր երևակայություն է, որը միայն կթեժացնի Կովկասի քնած կրակը»,-գրել է պատգամավորը։ 

Քաղաքականություն