«Բնապահպանների» դիմակը պատռվեց. ինչ են պահանջում և որն է նրանց իրական նպատակը

 Ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան» ցուցարարների պահանջները կտրուկ փոխում են իրենց բնույթն ու տեղափոխվում են քաղաքական դաշտ: Լաչինի ճանապարհը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ` ահա թե ինչ են պահանջում ադրբեջանցի սադրիչները: Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը:

 

Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներում իբր բնական ռեսուրսների թալանի դեմ  3-րդ օրը բողոքող իրենց ակտիվիստ որակած ադրբեջանցի սադրիչները փակել են Արցախի համար կենսական նշանակաության, արտաքին աշխարհի հետ միակ կապ հանդիսացող ճանապարհն ու հումանիտար աղետ ստեղծել: Այսօր արդեն նրան պահանջները փոխվել են։ Նրանք պահանջում են ոչ թե հանդիպում խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովի հետ, այլ Բաքվի վերահսկողության սահմանում բուն Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի վրա։

 

Ադրբեջանցի սադրիչները հայտարարում են` վճռական են տրամադրված՝ թույլ չեն տալու Լաչինի ճանապարհի շահագործումը նախկին ձևաչափով և կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհը չի վերահսկվում Բաքվի կողմից:

 

Ալիևի գործակալները հանկարծակի սկսել են «անհանգստանալ» արցախահայության համար: Նրանք հայտարարում են.

 

«Ներկայում Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը ցանկանում են Ղարաբաղում նոր բռնապետություն հաստատել և տեղի բնակչությանը ստրկության մեջ պահելու ծրագիր իրականացնել։ Սակայն ադրբեջանական հանրությունը թույլ չի տա, որ իրականացվեն Հարությունյան-Վարդանյան տանդեմի բռնապետական ​​ծրագրերը»։

 

Ակնհայտ է, որ Արցախի կենսական ճանապարհի վրա իրականացվող սադրանքը Ալիևի հերթական ծրագիրն է ու հույս ունենք, որ այս ամենից հետո սա տեսնում և գիտակցում է նաև միջազգային հանրությունը:

Քաղաքականություն