Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել. դեմոկրատ կոնգրեսական

Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել խաղաղ բնակչության դեմ այս ագրեսիայի պայմաններում։ Այս մասին գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Էբիգեյլ Սպանբերգերը։

 

«Ադրբեջանը փակել է մուտքը Արցախ և դադարեցրել է գազամատակարարումը` զրկելով այնտեղ ապրող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրից։

Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել խաղաղ բնակչության դեմ այս ագրեսիայի պայմաններում»,- գրել է նա։

Քաղաքականություն