ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքում իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման եւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային երթեւեկության վերսկսման մասին հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

Նշվում է, պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։ 

 

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ եւ սադրանքներ չեն արձանագրվել։

Քաղաքականություն

Պատահարներ