«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին

Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ եւ դիմել ԱԺ՝ առաջարկելով նրան իմփիչմենթի գործընթաց սկսել:


ArmLur.am-ը դիմել է «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոն՝ պարզելու՝ արդյո՞ք իրենց անունից տարածվող փաստաթուղթն իրական է, իրենք դիմե՞լ են ԱԺ:

Կենտրոնից  փոխանցել են, որ փաստաթուղթը կեղծ է եւ այս առնչությամբ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:


«ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի անունից շրջանառվում է կեղծ և հորինված մի փաստաթղթի նկար, որի հետ մեր կենտրոնը որևէ առնչություն չունի։ Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ կեղծիքը բացահայտելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրենի պարտականությունները կատարող Արթուր Խալաֆյանը:



Քաղաքականություն