ՊՆ խոսնակն` ականի պայթյունից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին

Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Նա տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն:

Քաղաքականություն