Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա․ Էրդողան

Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա, Անկարան կօգտագործի բոլոր միջոցները, որպեսզի Թել Ավիվի վարչակազմը պատասխան տա օրենքի առաջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


«Մենք ավելացնում ենք ճնշումը, որպեսզի ստիպենք Իսրայելին, որը գնալով ավելի արյունարբու է դառնում, դադարեցնել կրակը: Սահմանափակումներ ենք մտցրել 54 ապրանքների արտահանման համար։ Նախորդ շաբաթվա դրությամբ մենք դադարեցրել ենք բոլոր ապրանքների արտահանումն ու ներմուծումը։ Մենք կօգտագործենք մեր բոլոր միջոցները, որպեսզի նրանք, ովքեր ոտնձգություն են կատարել 35 հազար եղբայրների և քույրերի կյանքի նկատմամբ, կանգնեն օրենքի առջև», – ասել է Էրդողանը:


Հիշեցնենքշ՝ անցյալ շաբաթ Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը: Նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ միջոցառումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հայտարարվել։

Քաղաքականություն