Այսօր աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղադաշտ դուրս կգա Արգենտինայի հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա եզրափակիչը, որտեղ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղադաշտ դուրս կգա Արգենտինայի հավաքականը։

 

Կատարի Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտն այսօր կընդունի Մունդիալի եզրափակիչը։

 

Արգենտինան և Ֆրանսիան հավասարաչափ են նաև վիճակագրությամբ, նրանք աշխարհի ամենաուժեղ հավաքականի տիտղոսը նվաճել են երկուական անգամ։ Բացի այդ, այս առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են Լիոնել Մեսին և Կիլիան Մբապեն` 5-ական գնդակ: Սապատմական հանդիպում է Մեսիի համար, այս հանդիպումը վերջին հնարավորությունն է նրա համար դառնալ աշխարհի գավաթակիր։

Երկու երկրների հավաքականները հանդիպել են 13 անգամ․ 6 անգամ հաղթել է Արգենտինան, երեքն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով, իսկ երեքում գրանցվել է ոչ-ոքի:

 

Երևանի ժամանակով 19:00-ին էլ կկայանա Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչը: 

Քաղաքականություն