Արցախի 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին

 Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ ու տուն այժմ Երևանում նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում Արցախի դրոշն է՝ գրասենյակի ցանկապատին։

 

Բեգլարյանը գրել է․ 

 

«Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»:

Քաղաքականություն

Պատահարներ