ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղի շուրջ

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղի շուրջ։ Այս մասին գրում է  «Дождь»-ը։

 

Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են սահմանափակել գազի գինը 180 եվրո / մեգավատ/ժ չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Չեխիայի ներկայացուցչին։

 

Նորարարության շուրջ բանակցությունները տեւել են շաբաթներ, գրում է գործակալությունը։

 

Սահմանափակումն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից։  Սկզբում, ըստ գործակալության, առաստաղը չի տարածվի արտաբորսայական գործարքների վրա։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը հաստատել է ռուսական նավթի գնի առաստաղը՝ 60 դոլար։  G7 երկրները և Ավստրալիան հավանություն են տվել դրան։   ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի ընդունի իր նավթի գնի առաստաղը։

Քաղաքականություն

Պատահարներ