ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կարող են Ուկրաինային զրկել իրենց անդամակցությունից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սպառնացել են Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիային (ՈւԱՖ) զրկել կազմակերպություններին անդամակցությունից, գրում է Life-ը։

  

Նախազգուշական նամակը սոցիալական ցանցերում հրապարակել է UAF փոխնախագահ Օլեգ Պրոտասովը։

 

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մտավախություն ունեն, որ երրորդ կողմը կարող է ազդել ասոցիացիայի գործերի կառավարման վրա:  Նրանք նաև մտահոգված են դեկտեմբերի 20-ին ՈւԱՖ-ի գործկոմի արտահերթ նիստով, որտեղ նրանք նախատեսում են քննարկել Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պավելկոյի լիազորությունների օրինականությունը, ով ձերբակալվել էր Կիևի դատարանի կողմից միջոցների ոչ նպատակային վատնման գործով։

Քաղաքականություն

Պատահարներ