«ՌԴ խաղաղապահները ոչ լրիվ և ոչ լիարժեք են կատարում իրենց պարտավորությունները». ուսանողների ակցիան շարունակլվում է

 Ինչպես հայտնել էինք, ուսանողները պահանջագիր են ներկայացրել Կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Նրանք ակնկալում են 1-2 շաբաթվա ընթացքում արձագանք ստանալ։ Լրագրողների հետ զրույցում ուսանողներից մեկը պատասխանելով հարցին՝ «պահանջագրում ինչո՞ւ չկար գնահատական ռուս խաղաղապահների գործունեությանը», ասել է․ 

 

«Երբ մենք ՄԱԿ ԱԽ-ին ենք դիմում, սրանով արդեն դիրքորոշում ենք ներկայացնում։ Ուզում ենք ցույց տալ, որ ոչ լրիվ, ոչ լիարժեք ֆունկցիաների կատարումից ելնելով՝ մենք արդեն ստիպված դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ին և ակնկալում ենք, որ պիտի դիտորդական առաքելություն ունենա Արցախում»։ 

Մեկ այլ ուսանող էլ նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ամբողջությամբ չեն կատարում իրենց պարտավորությունները:

Քաղաքականություն

Պատահարներ