ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունից հետո Ալեքսանդրովին ազատել են աշխատանքից և հետախուզում հայտարարել

MGIMO Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ աշխատանքից ազատել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին: 

 

Դեկտեմբերի 13-ին հրապարակված հարցազրույցներից մեկում Ալեքսանդրովը նշել էր, որ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների դեմ բռնությունների կիրառման դեպքում Մոսկվան կարող է «հրթիռակոծել Բաքվի նավթային ենթակառույցները, ինչը կհարվածի նաև Արևմուտքին՝ բարձրացնելով վառելիքի գինը միջազգային շուկաներում»։

Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ՝ Ալեքսանդրովի դեմ քրեական գործ է հարուցվել երեք, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչեր հնչեցնելու» հոդվածներով։

 

«Դատարանի որոշմամբ Ալեքսանդրովի դեմ Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը», - հայտարարում է կառույցը՝ նշելով նաև, որ պաշտոնական Բաքուն «դիմել է մի շարք գործընկեր պետությունների՝ այդ երկրներ մուտքի դեպքում Ալեքսանդրովի արտահանձնումն ապահովելու նպատակով»։

Քաղաքականություն

Պատահարներ