ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա այսպիսի տեսք ունի Բուենոս Այրեսը` ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո

Ահա այսպիսի տեսք ունի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը` երեկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին և հրապարակում տեսակադրեր: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ քաղաքն ամբողջությամբ աղբի մեջ է:

 

Հիշեցնենք` ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:

 

Խաղից հետո արգենտինացիներն աշխարհի բազմաթիվ տեղերում նշել են իրենց երկրի հաղթանակը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ